Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում

Չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում
13.12.2022 | 07:28

Կարդացի, որ վարչապետ կոչեցյալն ասել է, թե ինքը չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում։
Մի կողմ թողնենք՝ հային «թուրք» անվանելը վիրավորակա՞ն է, թե՝ ոչ, և արժե՞ դրանից վիրավորվել։


Այն, որ Թուրքիայում և, հատկապես Ադրբեջանում, որևէ մեկին «հայ» անվանելը մահացու վիրավորանք է՝ փաստ է։
Ինքս երբևէ որևէ մեկին վիրավորելու համար չեմ գործածել «թուրք» բառը։ Ինչ վերաբերում է վարչապետ կոչեցյալին «թուրք» կոչելուն, ինչն իսկապես տարածված է, ապա բազմիցս ասել եմ.
-Մի վիրավորեք թուրք ազգին։ Այո՛, նրանք մեր թշնամիներն են, պետք է ճանաչել թշնամուն։ Իսկ մեր թշնամին անգութ է, դաժան, բայց՝ ո՛չ ողորմելի և դավաճան ճիվաղ։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 11408

Մեկնաբանություններ